
Ծնվել է
2001 թ․ հունիսի 30-ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էին
Մայրիկը, քույրիկը և եղբայրները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մոր հետ, մշտապես աջակցելով նրան և հուսադրելով։ Նա սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հրանտը խելոք, բարի և կամեցող մարդ էր։
Երազանքները
Նա երազում էր կամավոր զինծառայող դառնալ, լուծել իր տան հարցերը, և հիպոթեքով տուն գնել։
Յուրահատկություններ
Հրանտն առանձնանում էր իր պահվածքով՝ լինելով և՛ մոր ընկերը, և՛ նրա երեխան։ Նա սիրում էր նկարել և հաճախ պատկերում էր Հայաստանի գերբը, հայրը և խաչը։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 2-ին, երբ նա մորը ասել է. «Մերս, քիչ մնաց գուկամ, քո նեղությունը կանցնի»։
Վերջին հերոսական մարտը
Հրանտը մասնակցել է վերջին մարտին Մատաղիսում։ Ծառայությունը անցկացրել է Թալիշում՝ 6-րդ պաշտպանական շրջանում, որտեղ աչքի է ընկել որպես գերազանց դիպուկահար և արժանացել շքանշանի։ Մարտի ընթացքում նա ընկերոջ փոխարեն դիրք է բարձրացել և կռվել մինչև վերջ՝ ընկերոջ կողքին։