
Ծնվել է
1972 թվականի օգոստոսի 6-ին, Աշտարակում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ծառայությունը։ Ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքին։ 16 տարեկանում մասնակցել է Արցախյան առաջին կռվին, հետո եղել է երկրապահ ջոկատում։ Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երկրապահ ջոկատի ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Երիտասարդ ու պատրաստակամ էր օգնելու։
Երազում էր
Խաղաղություն լինի հայրենիքում։
Յուրահատկությունները
Շատ նվիրված էր իր գործին ու հայրենիքին։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերին գնացել էր տղային տեսակցության և ասել «Կիսատ գործեր ունեմ, գնում եմ դրանք ավարտելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ջաբրաիլում։