
Ծնվել է
Հոկտեմբերի 24-ին, 2000 թ., Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գոռը ուրախանում և ոգեշնչվում էր ամեն ինչով, կյանքով լեցուն և դրական մարդ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը սիրում էր անցկացնել տարբեր տարածաշրջանային ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում էին որպես դրական, կարոտած և ուրախ մարդ։
Երազանքները
Գոռը երազանքների մասին չի կիսվել, բայց ասել էր, որ ցանկանում է ծառայել և գնալ ՌԴ իր սիրած էակի մոտ։
Յուրահատկություններ
Նրա յուրահատկությունը նրա կամեցողությունն էր, բարիացակամությունը, մեծերի նկատմամբ ունեցած հարգանքը և օգնելու պատրաստակամությունը։
Ստեղծագործություն
Գոռը չի ստեղծագործել, բայց սիրել է երգել։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը եղել է մոր հետ սեպտեմբերի 30-ին։ Մայրը, որը նույնպես զինծառայող էր, խնդրել է, ծիծաղելով, իսկ նա ասել՝ «Մամ, կոորդինատներդ ասա, իմ մոտ ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը տեղի է ունեցել Ջաբրաիլում։ Գոռը, որպես մեխանիկ-վարորդ, ուրիշի փոխարեն իր նշանառուի հետ նստել է տանկը և զոհվել մարտի ընթացքում։