hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թվականի մայիսի 29-ին, ԼՂՀ, Մարտունիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և երեխաների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Մեծ շրջապատ ուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա քաղաքի լույսն էր։ Նվիրված և բարի անձնավորություն էր։

Յուրահատկություններ
Մարդկային տեսակը։ Շատ նվիրված էր ընկերներին, պատրաստ էր օգնել բոլորին՝ նույնիսկ վերջին շորը կարող էր տալ ուրիշին։

Սիրում էր
Զբաղվել գյուղատնտեսությամբ։ Քաղաքի մի անկյունի աղբանոցը վերածել էր դրախտային այգու։ Մաքրասեր, ազնիվ ու անկեղծ անձնավորություն էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունում սեպտեմբերի 27-ից կռվի մեջ է եղել։ Զոհվել է նոյեմբերի 3-ին Մարտունու շրջանում՝ դիպուկահարի կրակոցից։ Տղամարդկային և հերոսական քայլերով կարողացել էր մի ամբողջ վաշտ փրկել։