
Ծնվել է
1987 թվականի հունիսի 15-ին, Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շատ բաներից և հատկապես իր հետախույզի գործից։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կենսախինդ, ընկերասեր և չարաճճի անձնավորություն էր։ Չնայած իր շուտ բռնկվող բնավորությանը՝ շատ մաքուր սիրտ ուներ։
Երազում էր
Նպատակներն իրականացնել։ Պատերազմ գնաց իր երեխաների համար։
Յուրահատկություններ
Միշտ անկեղծ էր, ինչ սրտի վրա էր՝ այն էլ ասում էր։
Սիրում էր
Նկարել և դա շատ լավ էր իր մոտ ստացվում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 30-ին կարճ զրույց է ունեցել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր շուկայի դպրոցի հատվածում։ Նոյեմբերի 1-ին հերթափոխ հանձնելու ժամանակ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։