hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Դեղոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի հուլիսի 11-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Անկեղծ ու բարի մարդ էր և փոքրիկ երեխաներին շատ էր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի ու նվիրված մարդ էր։ Միշտ օգնում ու հասնում էր բոլորին։

Երազում էր
Երեխաների նպատակներն իրականացնել, սեփական տուն ունենալ և վերանորոգել այն։

Յուրահատկություններ
Ազնվությունը, բարությունը և մարդ տեսակը շատ ուրիշ էր։ Հյուրասեր էր, սիրում էր հավաքել իր ընկերներին։

Սիրում էր
Հետաքրքիր իրեր պատրաստել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 4-ին ասել է՝ «2 օրով գնում ենք հետախուզության, վերջացնենք, կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հետախուզության ժամանակ՝ Արեգասարի բարձունքը գրավելու նպատակով։ Կռվել է թշնամու դեմ, վիրավորվել ոտքից և հետո զոհվել։ Ամենասկզբից եղել է Մեծն Տիգրան աշխարհազորային գնդում։