hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի Նոյեմբերի 14-ին, Մարտունիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հաջողությունները, աշխատանքին նվիրվածությունը, և ընկերների հետ անցկացրած ուրախ պահերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և հարազատների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, ընկերասեր, մարդամոտ, աշխատանքին նվիրված անձ էր, ով մաքուր սիրտ ուներ։

Երազում էր
Ունենալ իր մեքենա, որը միայն 1 ամիս հասցրեց վայելեց։ Նաև երազում էր տուն ունենալ, սակայն այդ երազանքը անկատար մնաց։

Յուրահատկություններ
Պունկտուալ էր, ոչ մի դեպքում չէր հանդուրժում ժամկետների խախտումը։ Ճշտապահությունն ու կազմակերպվածությունը նրա վառ հատկանիշներից էին։

Վերջին զրույց
Պատերազմի ընթացքում խոսելը շատ դժվար էր, քանի որ հեռախոսը կորցրել էր։ Սակայն միշտ հույս էր տալիս և ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 20-ին գնաց պոստեր՝ 2-րդ պաշտպանականում ծառայելու։ Հոկտեմբերի 11-ին դուրս է եկել շրջափակումից իր ընկերների հետ, այնուհետև հակառակորդի անօդաչու սարքի հարվածից զոհվել է։ Նրան պարգևատրել են Արիության և Մարտական խաչի մեդալներով։