hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Համլետ Հայրիյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1972թ. մայիսի 7-ին, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հումորով, կատակասեր և շրջապատը սիրող անձ էր, մեծ համբավ ուներ։

Երազում էր
Կյանքը սիրող, գնահատող մարդ էր, ով սիրում էր լավ ապրել։ Նպատակներին հասնել ու լավ ապրել։ Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին չիրականացված։

Յուրահատկություններ
Հայրենասեր, ծնողասեր և հոգատար էր՝ հատկապես երեխաների հանդեպ։ Նա պայքարող և չընկճվող մարդ էր, միշտ լավատես ու բոլորի դժվարություններին աջակցող էր։

Սիրում էր
Գյուղի կյանքը և հպարտանում էր դրանով։

Վերջին խոսքերը
Գյուղից կանանց դուրս հանելուց ասել է՝ «Մի հուզվի, դրանց գաղափարն էդքան չկա, լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 28-ին նա մնաց գյուղում, որտեղ շրջափակվել էր։ Այդ օրը նա վիրավորվել է, և զոհվել նոյեմբերի 10-ին։