hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Մկրտիչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտի 22-ին, 1993 թ., ԼՂՀ Շուշի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր ընտանիքի երջանկությամբ և ընկերներով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես ընկերասեր, հանգիստ, աշխույժ մարդ։

Երազանքները
Երազում էր տուն ունենալու մասին։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր սիրելու կարողությամբ, օգնելու ցանկությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին։ Խոսել է մորաքրոջ տղայի հետ և ասել է, «Ծնողներիս լավ նայե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում։ Մասնակցել է թեժ մարտերին, ինչի համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։