
Ծնվել է
Օգոստոսի 26-ին, 1997 թ., ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուրախանում էր ամեն-ինչով։ Ոգեշնչվում էր շինարարությամբ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես սրտաբաց, գործունյա, ուրախ դեմքով և ժպիտով։
Երազանքները
Երազում էր իր սեփական աշխատանքի մասին, ընտանիքը պահելու մասին։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր ամեն ինչով, իր գործունեությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 27-ին։ Ասել է՝ «Մի՛ վախեցեք կռվից, ես չեմ վախենում, դուք էլ մի՛ վախեցեք»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 23-ին Ֆիզուլիում։ Շատ լավ մարտնչել է, կռվում էլ և մահացել է։