
Ծնվել է
Դեկտեմբերի 31-ին, 2001 թ., ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուրախանում էր իր ամեն մի հաջողությամբ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների, ընտանիքի հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես համեստ, հավասարակշռված, նուրբ մարդ։
Երազանքները
Երազում էր ուսումը շարունակել, ընտանիքին օգնել։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր ամեն ինչով, կյանքին թեթև նայելով։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 25-ին։ Ասել է «Մամ, ղարաբաղից գնա Հայաստան, ես հետո կգամ»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը եղել է հոկտեմբերի 26-ին Մարտունի 2-ում՝ Ֆիզուլիում։ 2 ամսվա ծառայող է եղել վիրավոր ընկերներին հանել է դիրքերից։ Ընկերներից մեկը ասել է, որ միասին հեռանան, բայց չի գնացել, մինչև վերջ կռվել է և զոհվել։