hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սենիկ Խուրշուդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 12-ին, Արարատի մարզի Դիտակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Սիրում էր խորանալ, մանրանալ և ուսումնասիրել տարբեր բաներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների ու ընկերուհու հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվախ էր, սիրում էր օգնել ու պաշտպանել։ Օգնում էր բոլոր նրանց, ովքեր իր կարիքը ունեին։

Երազում էր
Բիզնես ունենալ և առևտրային գործով զբաղվել։

Յուրահատկությունները
Իր խոսքի տերն էր, գիտեր՝ ինչ էր ուզում։

Վերջին զրույց
Եղել է Հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Զրույցը շատ կարճ է տևել և կապը կորել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլի մոտ։