
Ծնվել է։
1995թ․ հուլիսի 17-ին Մարտակերտի շրջանում՝ Հովտաշեն գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Իր հաջողությունները՝ տուն կառուցելը, ոսկու հանքում լավ գումար վաստակելը
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Սիրած էակի, եղբայրների և ընտանիքի հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Ասում էին. «Երանի քո մորը, խելացի, խելոք տղա»
Երազանքները։
Ուզում էր ամուսնանալ, ընտանիք կազմել
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում։
Շատ խելացի տղա էր, այնքան ուժեղ, որ իր ձեռքը ծալող չկար
Վերջին զրույցը։
Եկավ տուն ու ասաց. «Պապ, կռիվը սկսվել ա», իր ժամացույցը տվեց ու ասաց. «Մամ, էս ժամացույցը քեզ ուժ կտա, կգնա՛ք Երևան, ստեղ չմնաք»
Վերջին հերոսական մարտը։
2020թ․ հոկտեմբերի 07-ին վերջին անգամ եղել է Մարտակերտի Մալաքերտներ վայրում