hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982թ․ դեկտեմբերի 10-ին Ասկերանի շրջան՝ Ավետարանոց գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Անգնահատելի մարդ, օգնում էր շատերին իր հնարավորության չափով, շատ գործունյա էր, կազմակերպչական հմտություններ ուներ, հասարակության շատ տարբեր շերտեր են հարգել իրեն, քանի որ մարդկային փոխհարաբերություններում շատ կարեկցող էր, ակտիվ, կենսուրախ, կենսախինդ, էներգիայով լի, շատ ընկերասեր մարդ

Երազանքները
Հայրենիքի հետ էին կապված

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Իր մեքենայի դարակում բազմաթիվ ուղեգրեր կային տարբեր երեխաների համար, քանի որ միջամտել է, որ նախարարության օգնությամբ փոխհատուցվեն նրանց բուժման ծախսերը

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 28-ին զանգել է առավոտյան 12-ին մոտ, երեխաներն են խոսել, ասել է, որ ամեն ինչ նորմալ է, հաղթելու ենք։ Ժամը 3-ին կինն է զանգել, ասել է, որ շուտով հետ կզանգի, սպասել են։ Ժամը հինգից հետո արդեն անհասանելի էր։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 28-ին Ավետարանոցում զոհվել էր դիպուկահարի գնդակից