
Ծնվել է
1989 թվականի հունվարի 29-ին, Իջևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ստեղծագործելը, գրելն ու նկարելը։ Շատ հոբիներ ուներ, գիտեր ինչի համար է ծնվել։ Բնությունն էր սիրում, սիրում էր հետազոտել, քայլել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, փոքր երեխաների և սիրելիի հետ։ Երբեմն սիրում էր նաև մենակ լինել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անսահման բարի էր, օգնում էր բոլորին։
Երազում էր
Շրջագայել և երջանկացնել ծնողներին։
Յուրահատկություններ
Կարեկցող բնավորություն ուներ՝ օգնում էր կաիրքավորներին։
Սիրում էր
Նկարել, գրել, քայլել, հետազոտել և բնության մեջ լինել։
Վերջին խոսքերն էր
Օգոստոսի 1-ին խոսել է քրոջ հետ՝ հարցնելով թե ինչպես է ընտանիքը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի օգոստոսի 1-2-ին, դիրքերում։ Հարձակում է եղել՝ գերիներ և տարածքներ վերցնելու նպատակով։ Նա կարողացել է իր կրակոցներով ութից ավել զոհ տա թշնամուն։ Այնուհետև դիպուկահարի կրակոցից մահացել է։