hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչատուր Բադասյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի դեկտեմբերի 16-ին, Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նկարելն ու մաթեմատիկան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, խելացի և բոլորի կողմից սիրված էր։

Երազում էր
Տուն ունենալ, ինչը բանակ գնալուց առաջ իր ընտանիքը կարողացավ իրականացնել։

Յուրահատկություններ
Համեստ և խելացի էր, ոչ մեկի հանդեպ երբեք վատը չէր խոսում։

Սիրում էր
Ստեղծագործել, սակայն բազմաթիվ տեղափոխությունների պատճառով ոչինչ չի պահպանվել։

Վերջին խոսքերն էր
2014 թվականի հուլիսի 25-ին ասել է՝ «Մամ, Ռուբիկի հետ չեմ կարողանում կապվել, միգուցե իրա մամայի համարը ունես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի հուլիսի 26-ին, Մարտակերտում։