hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Սուքիասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հունիսի 28-ին, Արթիկ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը, հատկապես կարատեն։ Պաշտամունքների էր հաճախում, կարդում էր Աստվածաշունչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ունեցել է կին, բայց երեխաներ չուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, խիստ, պահանջկոտ և խաթրաշահ մարդ էր։

Երազում էր
Ունենալ որդի, ում անունը Մոնթե կդներ։

Յուրահատկություններ
Բարի էր, խիստ և ընկերասեր։

Վերջին խոսքերն էր
Կռիվը սկսվելուց ի վեր գնացել է, ասելով՝ «ամեն մեկի ճակատին գրած ա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հադրութում։