
Ծնվել է
1982թ. Փետրվարի 22-ին Արագածոտնի մարզ՝ Ապարան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները, իր ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, ընկերների հետ ապրող մարդ, լավ ու բարի անձնավորություն։
Յուրահատկություններ
Աշխատասիրությունը, գյուղատնտեսության հանդեպ սերը։
Երազանքները
Երազում էր, որ իր փոքրիկ աղջիկը, ով սրտի խնդիր ուներ, ապաքինվի, բայց ցավոք չհասցրեց։ Ցանկանում էր իր երեխաներին հասցնել իրենց նպատակին, կառուցել տուն։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Եղել է հունվարի 20-ին՝ ժամը 10-ի մոտակայքում։ Հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», պատասխանել են՝ «Նկար ենք նայում ու հիշում»։ Ասել է՝ «Նայե՛ք, հիշելը լավ բան ա»։
Վերջին հերոսական մարտը
2015թ. Հունվարի 21,Քյալբաջար։ Ընկերը վիրավոր էր, նրան տարել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, սակայն ետ վերադառնալուց ցավոք տեղ չհասավ։