hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սիմոն Ճավռշյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ․ հունիսի 19-ին Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում՝ Փանիկ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենասիրական գաղափարները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մայրիկի հետ շատ կապված էր

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հումորով, պարզ ու մաքուր անձնավորություն էր։ Տան հարակից այգում վրան էր խփում, ընտանիքի անդամներին հյուրասիրում ու ասում. «Եկեք, գնանք տունս»։

Երազանքները
Ուզում էր ամուսնանալ, վերջին արձակուրդի ժամանակ ասել էր. «Մամ, գիտես ինչքան եմ սիրում կյանքը, ինչքան եմ ուզում երեխա ունենալ»։ Շատ գումար վաստակել և կառուցել մանկատուն ու ծերանոց, որպեսզի անտուն մարդիկ չլինեն։

Վերջին խոսքերը
Վերջին զանգի ժամանակ միանգամից անջատեց։ Հաջորդ անգամ որ զանգեց, ասացի. «Տենց կտրուկ մի՛ անջատի»։ Ասաց. «Երևի ինձ հետևում են»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2016թ․ փետրվարի 5-ին Հադրութում՝ դիտակետում։