
Ծնվել է
1979թ․ փետրվարի 9-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Զինվորական ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ. ուներ աղջիկ և տղա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդասեր էր, մարդամոտ, հեշտ էր շփվում մարդկանց հետ, բառացիկ հայրենասեր։
Երազանքները
Իր երեխաները բարձրագույն կրթություն ստանան։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
2020-ին թ. ավարտել է աշխատանքային գործուղումը և կամավոր մեկնել ճակատ՝ ունենալով հաշմանդամություն։
Ստեղծագործություններ
Գրում էր բանաստեղծություններ։
Վերջին խոսքերը
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին։ Ասաց. «Մա՛մ ջան, չմտածե՛ք, ամեն ինչ լավ ա, մենք հաղթելու ենք, ես ողջ ու առողջ եմ, ձեր հետ եմ միշտ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 15-ին Մեխակավանում, որտեղ պետք է իջներ դիրքից, բայց հրաժաևվել է երիտասարդ ծառայակիցներին մենակ թողնել։ Մահացել է ԱԹՍ-ի հարվածից։