hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վլադիմիր Մելքոնյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ․ հունիսի 23-ին Գյումրիում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծառայությունը, ազատամարտիկ հոր ուղով անցնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ. ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի ու կամեցող էր, բոլորին հասնող, հայրենասեր։ Եթե փողոցում սոված մարդ տեսներ, տուն կգնար, ուտելիք կբերեր։ Անգամ եթե անհրաժեշտ լիներ, իր շորն էլ կտար։

Երազանքները
Ծառայությունից վերադառնալ, եղբոր հետ նույն օրը հարսանիք անել, վերակառուցել իրենց տունը, շարունակել հոր ուղին։

Ստեղծագործություններ
Գրել է բանաստեղծություններ հոր մասին, նկարում էր։

Վերջին խոսքերը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի, ասել է. «Մա՛մ ջան, երկու ամիս հետո կգամ, էլ չես աշխատի՛»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2016թ․ ապրիլի 1-ին Թալիշում՝ իր իսկ ղեկավարած դիրքում, որի ավագն էր։