
Ծնվել է
2001թ․ սեպտեմբերի 28-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Արվեստը, թատրոնը, իր սիրելի խմբի՝ Գարիկի և Սոնայի համերգներին մասնակցելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ուրախ, դրական մարդ էր, կյանքի երեխա էր։ Նրան բոլորը սիրում էին, «խաղաղության աղավնի» էին անվանում։
Երազանքները
Ուզում էր դառնալ օպերատոր, ճանաչել բոլոր դերասաններին, շրջել աշխարհով, տեսնել նոր վայրեր, բայց անպայման վերադառնալ հայրենիք։
Վերջին խոսքերը
Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին՝ ուղիղ ժամը 9-ին։ Ասել է. «Մա՛մ, ի՞նչ ես խոսում, դու ինչի՞ հաց չես ուտում, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, նենց բաներից ենք պրծել, մա՛մ, հանգիստ էղե՛ք…»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 31-ին Մարտունի 2 դիրքում, որտեղ հասել էր Ջաբրայիլից։ Եղել է 3-րդ գծում էր ականանետի պատասխանատու։