
Ծնվել է
1996թ․ օգոստոսի 19-ին Գյումրիում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ավտոմեքենաները, հայրենիքին ծառայելը, ինչի համար կամավոր կերպով վերադարձել էր ՌԴ-ից և զինվորագրվել։ Հայերեն նոր բառեր սովորելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա, քրոջ հետ։ Մտերիմ էր նաև հոր հետ, ասես 2 եղբայր լինեին։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր էր, ուշադիր, զինակից ընկերը ասում էր, որ «վերջի շորը կհանի կտա»։
Երազանքները
Տունը վերակառուցել, հայրիկին ասում էր. «Պա՛ ջան, մի՛ մտածի, գնամ գամ, ես կաշխատեմ, կանեմ»։
Վերջին խոսքերը
Ապրիլի 3-ին զանգել էր քեռիին, ասել. «Զանգի՛ մամային, ասա՛՝ ամեն ինչ լավ է, ես ողջ ու առողջ ետ կգամ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2016թ․ ապրիլի 2-ին Թալիշում՝ Ֆիզ դիրքում։ Թշնամու դիվերսիայի ժամանակ փրկել է ընկերոջ՝ կյանքը։ Ասում էր, որ պետք է գնա տղաների մոտ, որպեսզի նրանց իրադրությունը դժվար չլինի։