hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սասուն Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ նոյեմբերի 27-ին Արագածոտնի մարզում՝ Թալինի շրջանում՝ Ներքին Բազմաբերդ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով ֆուտբոլով զբաղվելը, ՀԱՊՀ-ում կրթություն ստանալը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամռանն անում էր ցանկացած գյուղական գործ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված էր շատ, վերջին դրամը կտար, եթե պետք լիներ, խղճով, շատ բարի, հարմարվող։

Երազանքները
Նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ապահովել իր 2 փոքր քույրերին ամոն ինչով։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Պարապել էր ինքնուրույն և իր ուժերով կարողացել էր վաստակել անվճար սովորելու իրավունք։

Վերջին խոսքերը
5 րոպե երևի խոսեց, ասաց․ «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020թ․ հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 9-ին եղբորն է տեսել, լուսանկարվել են։ Հրաժարվել է իր ծառայակիցներին թողնել, գնալ։ Կարողացել է գտնել իր ջոկատից կորած մի զինվորի՝ կապ տալով։