
Ծնվել է
2001թ․ սեպտեմբերի 24-ին Վանաձորում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կենդանիները
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների՝ բակի տարիքակիցների, ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ ընկերասեր, պարզ մարդ՝ ազնիվ, ուշադիր, պատասխանատու, բոլորին օգնող, հեռատես, անվախ պատերազմում և կյանքում։
Երազանքները
Ոսկերչությամբ առաջ գնալ, իր տունն ունենալ։
Ստեղծագործություններ։
Լավ նկարում էր, հիմնականում զարդեր էր պատկերում
Վերջին խոսքերը
Միայն ասում էր. «Լավ ենք, ամեն ինչ նորմալ է»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 28-ին Մարտունի 2 դիրքում։ Որտեղ մյուսները ընկրկում էին, այնտեղ նա շարունակում էր առաջ գնալ։ Փոխարինել է վարորդին, ով պետք է մեկներ դիրքեր։