hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Վարդերեսյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ․ մարտի 30-ին Լոռվա մարզում՝ Կաթնաջուր գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Մեքենաները, արհեստով զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ. դասընկեր ուներ, որ շատ մտերիմ էին։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սիրում են վերհիշել, թե ինչպես է Արտյոմը, 11 տարեկան լինելով, կարողացել վերանորոգել գյուղապետի մեքենան, իսկ ծառայության ժամանակ շարունակել է մեքենաներ վերանորոգել։ Զորամասում էլ մատուռ էր կառուցել, եվրոպատուհաններից լուսավոր խաչ էր պատրաստել։ Շատ աշխատասեր էր, տանը նվիրված։

Երազանքները
Աշխատել, տունը վերանորոգել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Շատ կենսուրախ էր, ժպտերես։ Փոքր քրոջն էր շատ սիրում։

Վերջին խոսքերը
Զանգել է մարտի 17-ին, ասել է. «Չէ, մա՛, 2-սս էլ նույն տեղը չենք աշխատի, լավ ա՝ տարբեր տեղից տուն գումար գա մեր տուն»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտակերտում 2016թ․ մարտի 17-ին դիպուկահարի հարվածից։