
Ծնվել է
2001թ․ մարտի 7-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ սանդաուշիով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար, բարեխիղճ, ուրախ, կատակասեր։ Աշխույժ էր, դպրոցում չարաճճի, միևնույն ժամանակ փակ մարդ։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 1-ին հարցնում էր, թե ինչպես է ընտանիքը, ասում, որ իրենց մոտ ամեն բան լավ է։ Ասել է. «Մա՛մ ջան, Ֆիզուլիոմ գիրք են նվիրել որպես լավ ծառայող»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 27-ին Կարմիր Շուկայում. 350 ֆիզուլիի գնդից էր։