hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Գալոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995թ․ հունիսի 6-ին Շիրակի մարզում՝ Ամասիա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով զբաղվելը, կյանքը, իր աշխատանքը, ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի՝ համ ընկերների, համ ընտանիքի հետ. սիրած աղջիկ ուներ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ պայծառ մարդ։ Յուրահատուկ երեխա էր, ինքն իրեն սիրել էր տալիս, իր շարժումներով, վարվելակերպով՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Ընկերասեր և բարի։

Ստեղծագործություններ։
Նկարում էր, քանդակագործությամբ էր զբաղվում, եկեղեցիներ էր նկարում, ամեն ինչ կարող էր նկարել, սարքել։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 18-ին ասել է. «Մա՛մ ջան, շատ լավ եմ, չմտածե՛ս, վաղը կամ մյուս օր ետ կվերադառնանք»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020թփ․ հոկտեմբերի 19-ին։ 23 օր խիզախ տղաները կռվել են։