
Ծնվել է
2002թ․ ապրիլի 17-ին Արագածոտնի մարզում՝ Օշական գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Երաժշտությունը, բեմը, իր մասնագիտությունը, համերգներին մասնակցելը
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հարազատներն ասում էին նրան «Բիձուկ, կարծես իր տարիքից» մեծը լիներ։ Շատ ընկերասեր էր, բոլորի հանդեպ պատրաստակամ, կազմակերպված, պարտաճանաչ։
Երազանքները
Բանակից հետո ավարտել ուսումը ու դասավանդել բլուլ իր իսկ քոլեջում, մեծ բեմերում ելույթ ունենալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
5 տարեկանում նկարահանվել էր ֆիլմում աշխույժ բալիկի դերում «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում։ Ֆիլմում նրա կերպարը մահանում է թուրքի գնդակից, և այդպես էլ եղավ կյանքում։
Վերջին խոսքերը
Ասել է․ «Մա՛մ, ընկերներս այնքան շնորհակալ են, որ պայոկ ես ուղարկել, բայց ես նենց կուզեի ջեմ ուղարկեիր, կարագով քսեի, ուտեի»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 28-ին Թալիշում, մինչ այդ ծառայել է պատերազմի այլ գոտիներում։