hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ֆիրդուս Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ․ հունիսի 15-ին Աշոցքի շրջանում՝ Արփենի գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով զբաղվելը, շախմատը, իր ընտրած մասնագիտությունը՝ սահմանապահ զորքերում

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ, բարի, ուժեղ, ժիր տղա, միշտ պատրաստակամ էր բոլորին օգնել, խելացի ու շնորհքով։

Երազանքները
Ամուսնանալ, ընտանիք կազմել, ձգտում էր մասնագիտական աճի։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 17-ին վերջին անգամ մայրիկի հետ է խոսել, ասել է, «Մի՛ անհանգստացեք, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ Հոկտեմբերի 19-ին՝ ետ դարձի ճանապարհին, երբ նստել են մեքենան, ռմբակոծել են նրանց 19 հոգի զոհվել են, միայն 3 հոգի են ողջ մնացել։ Շատ ընկերների է օգնել, մեկին փոսից հանել է, այնուհետև վերադարձել մարտի դաշտ, հրաժարվել է լքել իր ծառայակիցներին։