hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անուշավան Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999թ․ մարտի 5-ին Արարատի մարզում՝ Բերքանուշ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենասիրությունը, հայրենիքը, որին ծառայելու համար կամավորագրվեց

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ շփվող էր, սիրում էր բոլորին իրար հետ հավաքել, հյուրասիրել, ընկերասեր էր, հասնող։ Բոլորին պաշտպանում էր, տանել չէր կարողանում անարդարությունը։ Ընտանիքին նվիրված էր։

Երազանքները
Ուսումն ավարտել, մեծ տուն կառուցել, որպեսզի միասին ապրեին (գծագրերն արդեն ուներ)

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Սիրում էր գիրք կարդալ, գիշերը չէր քնում, կարդում էր։

Վերջին խոսքերը
Զանգեց, ասաց. «Տումա՛ն (դիմելով շանը), հաց կեր, պապան հիմա գալու է»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020թ․ հոկտեմբերի 14-ին Հորաթաղ գյուղում։ Հրետանավոր էր։ Մարտական անունը «Չեչեն» էր։ Շատ քաջ ու անվախ էր, չէր քնում։ Երբ մայրը խնդրել է, որ ետ վերադառնա, ասել է. «Մա՛մ, ես փախնողներից չեմ»։