hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարտին Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ․ հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում՝ Երազ գյուղ։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կրթությունը իրավագիտության ֆակուլտետում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Երազանքները
Տուն գնել, ամուսնանալ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Բարի էր, սիրով օգնում էր։ Երբ դպրոցում գումար էին տալիս բուլկի գնելու համար, ասում էր. «Ընկերոջս էլ կգնեմ, մի քիչ վատ էին ապրում»։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 19-ին, փակ տարածությունից էր զանգում, պայթյունի ձայն լսվեց։ Ասում էր. «Դու քեզի լծիկ պահե՛, մա՛մ ջան»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին։ Նահանջի հրաման էին տվել, վազել են դեպի մեքենաները, և արկը ընկել է հենց նրանց մեքենայի վրա։ Ընկերոջը, ով վիրավորվել էր, իր ուսին է կրել, վիրակապել է։