
Ծնվել է
2000թ․ սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզում՝ Հառիճ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն նոր բան, նորարարություններ, ինքնուրույն ծրագրավորում սովորելը, հայրենիքի հողը, ջուրը և բնությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գյուղում՝ Հառիճավանքում է անցել մանկությունը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, բարի, երազկոտ, իր խոսքում բացակայում էր «չէ» բառը, միշտ օգնող ու հասնող, նվիրված որդի և հայրենիքին նվիրյալ զավակ։
Երազանքները
Հայրական տունը շենացնել, ծրագրավորում սովորել և եղբոր հետ տունը վերակառուցել։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին է զանգել, ծիծաղել է, ասել. «Տենց բաներ չկա, պարզապես դիվերսիաներ են»։
Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին։ Վիրավոր հրամանատարին օգնել է տեղափոխել շտապօգնություն։ Ազնուրաց կռվել է, հետախուզությունը կազմակերպել։ Ետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։