hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուսլան Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997թ․ դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում՝ Քյուրաթաղ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, գործընկերների հետ կամ տանը։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր էր, միշտ ժպիտով էր, նրան ջղայնացած վիճակում ոչ մեկը չէր տեսնում, անվախ զինվոր էր։

Երազանքները
Միշտ ընտանիքին օգնել, քանի որ մեծացել էր բազմազավակ ընտանիքում՝ 6 երեխա էին։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Իր ժպիտով հարթում էր ամեն հարց։ Դպրոցի հպարտությունն էր։

Վերջին զրույցը
Առավոտյան՝ գնալուց առաջ, ուզել է մորը գրկել, խոսել, մոր ձեռքերը խմորոտ են եղել, չի կարողացել գրկել, ժպտացել է ու գնացել։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 13-ին Քուրդլար տեղամասում։ Զինակից ընկերներին միշտ խորհուրդներ էր տալիս, միշտ տեղին, ճիշտ ու հստակ կատարում էր հրամանները։