hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ մարտի 2-ին Գեղարքունիքի մարզում՝ Լճաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Համակարգչային խաղեր խաղալը, միշտ հաղթելու ցանկությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա, տան հյուրերի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորի խինդն ու ուրախությունն էր, շփվող էր, երբ դասի չէր գնում, ասում էին, որ տխուր էր անցել։ Բարձրահասակ էր, թիկնեղ, «Պոնչ» էին ասում։

Երազանքները
Ծառայությունից հետո տունը վերանորոգել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ձեռքում կամ գրպանում միշտ մագնիսներ էր պահում։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 10-ին ասաց. «Բոլորին կբարևե՛ս, մա՛մ, չլացե՛ս, ես պետք է տղամարդ դառնամ»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հադրութում։ Վիրավորվել էր, բայց չէր նստել մեքենան, որպեսզի ետ գար։