
Ծնվել է։
1995թ. Մայիսի 26-ին Շիրակի մարզում՝ Աշուցք գյուղում։
Նրան ուրախացնում էր։
Իր ընտանիքը, աղջիկը, իր աշխատանքը, զինվորի կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Իր ընտանիքի հետ, իսկ ավելի շատ՝ իր աղջկա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Շատ հոգատար, բոլորին հասնող, նվիրված։
Երազանքները։
Իր աղջիկը ոչ մի կարիք չունենար։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր համեստությամբ, ժպիտով, լրջությամբ, հավասարակռությամբ։
Ասես կարողանում էր կանխատեսել ապագան։
Ստեղծագործությունը։
Գրում էր բանաստեղծություններ կնոջ հետ ընկերություն անելու ժամանակ։
Վերջին զրույցը։
Ասաց. «Ոչ մի բանի մասին չեմ մտածում, ոչ մի բանից չեմ վախենում, միայն մտածում եմ, որ ինչ-որ բան եղավ, քո ու երեխու վիճակը ի՞նչ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 19-ին Հորադիսում։