hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ փետրվարի 14-ին Այնթափ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆուտբոլը, վնասվածք ստանալուց հետո թողեց սպորտը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, շատ դրական, հարգանքով բոլորի հետ, մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Բոլորը սիրում էին և հարգում էին նրան։ Միշտ օգնող, բոլորին հասնող։

Երազանքները
Գնալ դասընթացների և օպերատոր դառնալ։ Ասում էր. «Գնամ, գամ, սովորեմ, պապայի կիսատ գործերը ավարտեմ»։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Շուտ բռնկվում էր, բայց շատ շուտ հանգստանում էր, հաշվում էր մինչև 10-ը ու ասում. «Եկե՛ք այս հարցին ուրիշ լուծում տանք»։ ՄՈԲ-ի զինվորները պատմում են, որ հաց չէր ուտում, մինչև նրանք էլ չուտեն, հավասարություն էր սիրում։

Վերջին զրույցը
Նոյեմբերի 8-ին քույրիկի ծնունդի համար անակնկալ է կազմակերպել, ժամը 4-ին մոտ զանգել, մոր հետ զրուցել, ինչից մեկ ժամ հետո զոհվել է արկի պայթյունից։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ նոյեմբերի 10-ին