hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Բաղիրյան
2011 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991թ․ ապրիլի 6-ին Մեծամորում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծառայելու ցանկությունը, զինվորական դառնալու հեռանկարը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հաշմանդամություն ունեցող եղբոր հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նստակյաց չէր, ակտիվ էր, ընտանիքի տղա էր։ Ընկերասեր, ամեն ինչ իր պատասխանատվության տակ էր վերցնում։

Երազանքները
Լավ տան ունենալ՝ իր առանձին անկյունով, զինվորական դառնալ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Քչով բավարարվող էր, ծառայությունը նրան լրջացրել էր՝ 180 աստիճան փոխվել էր։ Ծառայության ժամանակ ապրիլի 7-ին նրան տվել էին լավագույն դիպուկահար։

Վերջին խոսքերը
Ապրիլի 29-ին ասել էր. «Մա՛մ, մեր վերջին դիրքը լավ է լինելու, կիջնեմ, կգամ, ուսում կստանամ, ամենադժվարը ետևում է»։

Վերջին հերոսական մարտը
2011թ ապրիլի 29-ին զոհվել է։ Հատուկ գործողությունների ժամանակ դիպուկահարը կրակել է, դիվիզիայի պետը՝ Ղուկասյան Սևակը, Աշոտի հետևից բարձրացել է դիրքեր, սակայն նույնպես խոցվել է։