hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովսեփ Անդրեասյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995թ․ հունիսի 23-ին Արտաշատի տարածաշրջանում՝ Մխչյան գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Բիզնեսմեն դառնալու երազանքը, ընտանիքի, մոր ուրախությունը,երգելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կատակասեր, խաղաղասեր էր, բոլորի հանդեպ հարգանքով, և աշխատասեր մարդ էր։ Նպատակասլաց էր, հայրենասեր։

Երազանքները
Բիզնես ունենալ, մորը թև ու թիկունք լինել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ասում էր. «Ես երբե՛ք չեմ թողնի թուրքը մեր սահմանն անցնի, չեմ թողնի մտնի մեր տարածք, եթե թույլ տան, մենակով կպահեմ»։ Երբեք չէր նեղանում։ Չարությանը բարով էր պատասխանում։ Ներող սիրտ ուներ։ Մանկուց հետևում էր, թե ինչպես է մայրը պատրաստում։

Վերջին զրույցը
Մարտի 30-31-ին պետք է իջնեին դիրքերից, խնդրեց հորը փոխանցել. «Պապային կբարևե՛ս, հաջողությու՛ն ձեզ»։

Վերջին հերոսական մարտը
2015թ․ մարտի 29-ին տեղի է ունեցել Մարտակերտի դիրքերում, խոցել է դիպուկահարը։