hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999թ․ հունվարի 27-ին Լոռվա մարզում՝ Սպիտակի շրջանում՝ Հարթագյուղ համայնքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ստեղծագործելը, ֆուտբոլը, սովորելը Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում՝ ժողովրդական երգեցողության բաժնում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նվիրված, համբերատար, շատ ակտիվ, շատ ընկերասեր էր, կոնֆլիկտային չէր, լռակյաց, հակառակը՝ հաշտեցնող։

Երազանքները
Իր ստեղծագործությունները լուսաբանվեն։

Ստեղծագործություններ։
Գրել է երգեր։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 13-ին զանգեց, ձայնը լարված էր։ Մայրը փորձել ոգևորել, պատասխանել է. «Առյուծ տղերք ենք, ինչի՞ց վախենանք»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 14-ին Ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Ջաբրայիլի ուղղությամբ՝ Արփաչար բարձունքի վրա։ Մարտի դաշտում երգել է. «Հրով լինենք, սրով լինենք, պիտի գնանք վաղ թե ուշ»։ Նրան նկարահանել են, ասել է. «Մորս չասե՛ք, որ զոհվել եմ, եթե ինձ մի բան լինի, վիդեոն կտա՛ք մորս»։