hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուբիկ Գուլեյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզում՝ Մարտունիում։ Մարտական անունը՝ «Սուրբ Գուլե»։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կարդալը, սպորտով զբաղվելը, սովորելը Էրեբունու բժշկական քոլեջում և Էրեբունու բժշկական ինստիտուտում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ էր անցկացնում, մայրիկի հետ էր կապված, ուներ սիրած էակ՝ իր կուրսեցին։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, մարդասեր, ուժեղ, հաստատակամ, օգնում էր մայրիկին, շատ ընկերասեր էր։

Երազանքները
Դառնալ բժիշկ, որպեսզի բոլորին օգներ, կամ դեղագործ դառնալ, որպեսզի զորամասեր անվճար դեղ բաժաներ։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 9-ին զանգեց, ասաց. «Մամային ու պապային՝ լավ կնայե՛ս, լավ կսովորե՛ք, կհարցնե՛ք՝ մաման, պապան՝ ի՞նչ կուզեն, իմ տեղը կանե՛ս, ես՝ նենց տեղ եմ գնում, որտեղից հետ չեն գալիս»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 31-ին լրագրող էր եկել, նրան նկարել էր։ Մինչ զոհվելը տղաների համար հայթայթել է զենք, տաք հագուստ, սնունդ։2020թ․ նոյեմբերի 10-ին զոհվել է։