
Ծնվել է։
1990թ. Մարտի 4-ին Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքում։
Նրան ուրախացնում էր։
Իր ընտանիքը, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ամենաշատը իր երեխաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Ժպտերես, տարբերող, յուրահատուկ։
Երազանքները։
Տուն կառուցել իր տղայի համար։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր մարդ տեսակը, իր ժպիտը։
Վերջին զրույցը։
Ասաց. «Սպասենք, շատ նպատակներ ունեմ, պետք է տուն կառուցեմ, ու պետք է տուն գամ», կինը ասաց. «Զոհերի թիվը տեսնում եմ, վախենում եմ, մի բան քեզ չլինի՝ բա իմ 10 տարեկան երեխեքին ու՞մ թողնեմ»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 19-ին Հադրութում։