hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978թ․ հունիսի 9-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը. փոքր ժամանակ գեղասահքով է զբաղվել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ. ուներ 3 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված հայրենասեր, ընկերասեր, ընտանիքը սիրող, լավ հայր։

Երազանքները
Կապված էին երեխաների հետ՝ ցանկանում էր, որ նրանք լավ ուսում ստանան և լավ սովորեն։

Վերջին խոսքերը
Տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, ասել է. «Մա՛մ ջան, 3 օր չեմ զանգելու, տեղափոխում են Խոջալու»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ նոյեմբերի 7-ին Նա հնարավորություն ուներ ետ վերադառնալու, բայց ասում էր. «Մա՛մ ջան, էս երեխեքին ո՞նց ստեղ թողեմ, գամ»։