hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Իսրայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սումգայիթում, 1979թ. դեկտեմբերի 28-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ հարգված մարդ շրջապատում, լավ ընկեր, ընկերին հասնող։

Երազանքները
3 աղջիկ ունենալու երազանքը, նրանք մեծանան, ամուսնանան և լավ լինեն, լինել լավ պապիկ։

Վերջին խոսքերը
«Ինչ էլ լինի, պատերազմ է, դու երեխեքին միշտ աջակցելո՛ւ ես։ Չգիտեմ՝ կգամ, թե ոչ, բայց գնացե՛ք, ստեղ մի՛ մնացեք, դուք գնացե՛ք։ Մինչև ես չգամ, դուք ուրիշ տեղ պիտի մնա՛ք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 16-ին Հադրութում։ Լեվոնը քաշելով իր՝ վնասված ոտքով ընկերոջը դուրս է հանել դաշտից, ապա վիրավորներին օգնություն ցուցաբերել։ Անգամ մարտի դաշտում վնասվածք ստանալուց և հիվանդանոցում բուժվելուց հետո կրկին վերադարձել է իր ծառայակիցների մոտ։