
Ծնվել է
1966 թվականի ապրիլի 18-ին, Դիլիջանում։ Նրան անվանել են պատմավեպի գլխավոր հերոսի պատվին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների, թոռնիկների և Հայրենիքի հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, աշակերտների և ընկերների հետ։ Սիրում էր ընկերների հետ հիշել անցած ուղին և զրուցել աշակերտների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան անվանում էին Ռևազ։ Բոլորի կողմից հարգված մարդ էր։
Երազում էր
ԼՂՀ-ն, Արևելյան և Արևմտյան Հայաստանները միավորվեն և լավատեսորեն էր մոտենում այս հարցին։
Նրա ստեղծագործություններից էր
«Հրամանատարին ագրեսյան մղիր կարգապահական ուժով, թշնամուն՝ զենքով, և դա սկիզբն է քո հաղթանակի»։
«Մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, մեզ պատերազմ պետք չի, բայց ամեն ինչ կանենք»։
Վերջին զրույցը
Զանգերի ժամանակ հանգիստ խոսում էր, առանց տագնապի։ Վերջին անգամ խոսել են նոյեմբերի 7-ին, ասել է. «Ամեն ինչ լավ է, մենք էլ ենք լավ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Թաղավարդի շրջանում, նոյեմբերի 7-ին։ Պատերազմի դաշտում 18 տարեկան տղան կոշիկներ չի ունեցել, Սամվելը կոշիկները հանել է և հագցրել նրան։ Նոյեմբերի 8-ին վիրավոր ընկերոջը իջեցրել է դիրքերից, ապա զոհվել։