hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգորի Թումասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թվականի հունիսի 1-ին, Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը, Հայաստանը և տան հետ կապված ցանկացած առաջընթաց։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երկու որդիների և կնոջ հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
նրա մոտ ընտանիքը միշտ առաջին տեղում էր, հետո նոր ընկերները։ Լավատես էր։

Երազում էր
Որդիները ճանաչեն իրենց երկրի ամեն մի անկյունը։ Նրանց կրթությունը նրա համար առաջնահերթ էր։

Յուրահատկություններ
Տան դուռը միշտ բաց էր պահում հյուրերի համար և սիրում էր խոհանոցում օգնել կնոջը։

Սիրում էր
Ընտանիքի հետ զբաղվել և պահել ավանդույթները։

Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ կլինի, չլացես ուրիշների մոտ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջաբրաիլում, հոկտեմբերի 2-ին։ Զինվորներին հետ էր ուղարկել, ինքը մնացել խրամատում։