hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի օգոստոսի 3-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հատկապես աղջիկը։ Երբ երեխան դեռ շատ փոքր էր, նա ուրախանում երեխայի ամեն նոր փոքրիկ արարքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ հանգստի գնալով կամ տանը հետաքրքիր օրեր անցկացնելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ուրախ, հումորով մարդ էր, իր կողքին ոչ ոք չպետք է տխրել, միայն ուրախանար։ Նվիրված էր ընտանիքին և հայրենիքին։

Երազում էր
Ձեռք բերել բնակարան, շատ երեխաներ ունենալ և իր երկիրը բարգավաճած տեսնել։

Յուրահատկություններ
Խուճապի չմատնվելու և միշտ սառը դատելու կարողությունը ցանկացած բարդ իրավիճակում։

Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր Շուկայի տարածքում։ Զոհվել է մարտական գործողության ժամանակ։