hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տարոն Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թվականի նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Տարոնի համար ամենամեծ արժեքը ընտանիքն ու զինակից ընկերներն էին։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Ուներ մի դուստր՝ Լիանան։ Շատ նվիրված էր թե՛ ընտանիքին, թե՛ ծառայությանը։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Պատասխանատու, նվիրված, շատ սիրված և հարգված մարդ, ով միշտ հաշվենկատ էր և խորամանկ չէր, այլ խորը մտածող։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Տարոնը նվիրված էր իր մարտական դիրքերին՝ համարելով դրանք իր ձեռքերով ստեղծված և պաշտպանում էր մինչև վերջին շունչը։

Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել էր նոյեմբերի 4-ին՝ իր ծննդյան օրը։

Վերջին մարտը
Հերոսաբար պաշտպանել է Մարտունու ուղղությամբ երեք մարտական դիրք։ Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։