
Ծնվել է
1984 թվականի մայիսի 13-ին, Փարաքարի համայնքի Մերձավան գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Շատ ոգեշնչվում էր իր երեխաներով՝ ուներ երկու դուստր և մեկ որդի։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ավելի շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ, երեխաների հետ առանձնահատուկ կապ ուներ, հատկապես որդու՝ Արթուրի հետ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Ընկերվար, հոգատար, ուրախ, ժպտերես մարդ, ով միշտ կանգնած էր բոլորի կողքին թե՛ լավ, թե՛ վատ օրերին։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր տուն կառուցել և իր երեխաներին ուսման տալ։ Միշտ տեսնում էր ամեն ինչի մեջ լավը, նույնիսկ պատերազմի ամենադժվար օրերին։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 10-ին զոհվելուց 2-3 ժամ առաջ զանգել էր ու կատակով ասել էր, թե իրենց մոտ կարկուտ է գալիս, իսկ իրականում նկարագրում էր մարտական իրավիճակը՝ միշտ լավատեսական նոտայով։
Վերջին մարտը
Մարտնչել է Ջրականում։ Հերոսաբար փրկել է մի քանի երիտասարդ զինվորների կյանք, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։