
Ծնվել է
1977 թվականի սեպտեմբերի 20-ին, Սպիտակ քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր ընտանիքն ու երեխաները, որոնց ապագան մեծ կարեւորություն էր տալիս։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ամեն պահի ձգտում էր լինել երեխաների կողքին՝ մեծ կապվածություն ուներ հատկապես որդու հետ, ով նոր էր առաջին դասարան ընդունվել։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, օգնող, մարդկային, նրբանկատ և հոգատար մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր ավարտին հասցնել իրենց նոր կառուցվող տունը և երազում էր իր երեխաների պայծառ ապագայի մասին։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 7-ին զանգահարել էր Շուշիից, պատմել էր մարտերի մասին և ասել էր՝ «երեխեքին լավ կնայես»։
Վերջին մարտը
Մարտնչել է Շուշիում։ 2020 թվականի նոյեմբերի 7-ին զոհվել է ծանր մարտերից հետո, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ էր ընտանիքի հետ խոսել։